Մրցակցության եւ շուկաների բրիտանական վարչությունը (CMA)  Meta-ին (Facebook) կարգադրել է վաճառել Giphy անիմացիոն պատկերների հարթակը: Սա Միացյալ Թագավորության առաջին քայլն է այսպես կոչված «Big Tech»-ի դեմ՝ ոլորտի կարգավորումն ուժեղացնելու ջանքերում, փոխանցում է Reuters-ը։

CMA-ն հայտարարել է, Giphy-ի ձեռքբերումը կնվազեցնի մրցակցությունը սոցցանցերի եւ  մեդիա գովազդի միջեւ: Facebook-ը, որը վերջերս վերանվանվեց Meta Platforms, հայտարարել է, որ կարող է բողոքարկել CMA-ի որոշումը: Նա չորս շաբաթ ունի բողոքարկելու համար:

«Facebook-ի եւ Giphy-ի միջեւ կապն արդեն վերացրել է պոտենցիալ մրցակցին մեդիա գովազդի շուկայում»,-ասել է CMA-ի համար Facebook-Giphy-ի անկախ հետաքննության նախագահ Ստյուարտ Մակինթոշը: «Ստիպելով Facebook-ին վաճառել Giphy-ը՝ մենք պաշտպանում ենք սոցիալական մեդիայի միլիոնավոր օգտատերերին եւ խթանում մրցակցությունն ու նորարարությունը թվային գովազդում»: