Մոլդովայի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ համագործակցութւյան մասին շրջանակային համաձայնագիրն ակնկալում են ստորագրել ապրիլին, Քիշնեւում: Այս մասին ՌԻԱ Նովոստիինտված հարցազրույցում հայտարարել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:

Հունվարին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Դոդոնը հայտարարել էր, որ կցանկանար Մոլդովային ԵՏՄ-ում դիտորդ տեսնել, եւ հանդես էր եկել համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր ստորագրելու օգտին:

Մոլդովայի նախագահի խոսքով՝ այդ համաձայնագիրը չի հակասում այլ պայմանագրերի, որոնք հանրապետությունն արդեն ստորագրել է:

«Այսօր ես այդ համաձայնագրի նախագիծը փոխանցել եմ Եվրոպայի խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին եւ Եվրահանձնաժողովի ղեկավարությանը: Ինձ համար հաճելի էր նրանցից լսել, որ Եվրամիությունը երբեք չի պնդի «կա՛մ մենք, կա՛մ ուրիշները» ընտրության հարցում: Նրանք ասացին, որ Մոլդովան իրավունք ունի անել այն, ինչ ահրաժեշտ է համարում: Կարեւորը, որ դա չհակասի արդեն ստորագրված համաձայնագրերին»,- ասել է Դոդոնը՝ ամփոփելով Բրյուսել կատարած այցի արդյունքները:

Աղբյուրը՝  ՌԻԱ Նովոստիի