Ճապոնիան արտահանման պատժամիջոցներ է կիրառել ռուսական ընկերությունների եւ կազմակերպությունների դեմ, որոնք, ըստ ճապոնական կողմի, կապված են պաշտպանական ոլորտի հետ։

Թարմացված ցանկում ներառված է ընդհանուր 71 ընկերություն, այդ թվում՝ «Ալմազ-Անթեյ», «Տակտիկական սպառազինություն», «ԷՏԱԼՈՆ», «Ինտելթեք» ընկերությունները:

Ճապոնիան նաեւ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ից, ԴԺՀ-ից եւ ԼԺՀ-ից 133 մարդու, այդ թվում՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիեւի, ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի ղեկավարների դեմ:

Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել էր Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների, մասնավորապես՝ առաջադեմ ապրանքների էմբարգոյի մասին։