Ղազախստանի խորհրդարանն իր լիագումար նիստում  հավանություն է տվել  Ղրղզստանին ԵԱՏՄ-ին միանալու համար 100մլն դոլարի աջակցություն  ցուցաաբերելու մասին օրենքի նախագիծին, գրում է «Интерфакс-Казахстан»-ը:

«Ղազախստանի և Ղրղզստանի  կառավարությունների միջև աջակցության և դրա վերահսկողության մասին արձանագրությունն ստորագրվել է  2016  դեկտեմբերի 26-ին: Այն ստորագրվել է  ԵԱՏՄ  տնտեսական զարգացման շրջանակներում»,- ասել է Ղազախստանի ֆինանսների նախարար  Բահաթ Սուլթանովը:

Ինչպես նշել է նախարարը,  ԵԱՏՄ-ին Ղրղզստանի  անդամակցությամբ  մաքսային  միության սահմաններն անցել են արտաքին կոնտուր (ղրղզաչինական, ղրղզատաջիկական, ղրղզաուզբեկական սահմաններ):

«Ղրղզստանի սահմանային ենթակառուցվածքը  պահանջում է բարձրորակ սարքավորումներ և  արդիականացում», – ասել է Սուլթանովը՝ հավելելով, որ օգնությունը կտրմադրվի փուլերով՝ կազմելով 100մլն դոլար:

Vesti.am