Հնդկաստանում ֆերմերները սկսել են փակել ճանապարհները՝ ի նշան գյուղատնտեսական օրենքների դեմ բողոքի։  NDTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Bharat Bandh» («Փակիր Հնդկաստանը») ակցիան սկսվել է լուսադեմին եւ կավարտվի տեղական ժամանակով ժամը 16:00-ին։

Ցուցարարների ներկայացուցիչները հայտարարել են, որ թույլ կտան երթեւեկել միայն շտապ օգնության մեքենաներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ֆերմերների եւ գյուղացիների ասոցիացիաների հազարավոր ներկայացուցիչներ 2020 թվականի նոյեմբերի վերջից բողոքի ցույցեր են անցկացնում Դելիի մետրոպոլիայի տարածքում՝ պահանջելով չեղարկել գյուղատնտեսական նոր օրենքները: