Երեք հաքերային խմբեր հայտնել են նախորդ սերնդի Sony կցուրդը կոտրելու մասին, հաղորդւոմ է Kotaku-ն։

Լրագրողները նկատել են, որ երեք խմբեր՝ SpectreDev, ChendoChap եւ Znullptr, գրեթե միաժամանակ պատմել են, որ իրենց հաջողվել է կամայական կոդ գործարկել PS4-ում։ Մասնավորապես, SpectreDev-ի ներկայացուցիչները Twitter-ում տեսահոլովակում ցույց են տվել, որ կարողացել են կոտրել ներկառուցված պաշտպանությունը 9.00-ում, որը թողարկվել է սեպտեմբերին։

«2021 թվականի դեկտեմբերի 13-ը կարող է պատմության մեջ մտնել որպես PlayStation 4-ի վերջնական բացման օր»,-նշել են լրագրողները։ Հեղինակների կարծիքով՝ PS4 համակարգ ներթափանցումը տեսականորեն թույլ կտա ապագայում ստեղծել ջեյլբրեյք ներկայիս PlayStation 5 կցուրդի համար։