Հանրահայտ youtube-բլոգեր Մարկես Բրաունլին (ավելի քան 15 մլն բաժանորդ) ներկայացրել է 2021թ. թողարկված սմարթֆոնների իր վարկանշային աղյուսակը։ Տեսանյութը հրապարակվել է Բրաունլիի ալիքում, տեղեկացնում է «ГазетаРу»-ն։  http://https://www.gazeta.ru/

Ամենահաջող գաջեթը, բլոգերի կարծիքով, Samsung Galaxy S21 Ultra-ն է։ Կորեական բրենդի առաջատարն աչքի է ընկնում համեմատաբար ոչ մեծ արժեքով, ասել է նա։

Բրաունլին նաեւ ընտրել է ամենամեծ էկրանով լավագույն սմարթֆոնը՝ Samsung Galaxy Z Fold 3, որի անկյունագիծը բացված վիճակում հասնում է 7,4 մատնաչափի (մոտ 19 սմ։)

Կոմպակտ դեւայսների շարքում հաղթանակը iPhone 13 mini-ինն է՝ 5,4 մատնաչափ (մոտ 14 սմ) անկյունագիծ ունեցող դիսփլեյով, գլխավոր կամերաֆոնը iPhone 13 Pro-ն է, լավագույն մարտկոցով հեռախոսը՝ iPhone 13 Pro Max-ը։