Երևանում անցկացվող Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը, որն ապահովում է   Եվրասիական տնտեսական միության գործարար համայնքների համագործակցության կապերի զարգացումը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրների պետական իշխանության, բիզնեսի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ երկրների ու ինտեգրացիոն ասոցիացիաների միջև երկխոսության ամրապնդումը, մշտական կապի մեջ է պետական մարմինների և գործարար շրջանակների հետ, որպեսզի բարձրացված հարցերը  հետևողականորեն լուծվեն, իսկ առաջարկներն էլ՝ կյանքի կոչվեն։  2016 թվականին մեկնարկած համաժողովի կազմկոմիտեն մշտապես անմիջական կապերի մեջ է եղել  գործարարների և ԵԱՏՄ անդամ երկրների պետական իշխանության ներկայացուցիչների հետ և կազմակերպել հանդիպումներ:

Այս տարի հոկտեմբերի 6-ին՝ Երևանում  անցկացվեց Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովը, որի շրջանակներում հայ գործարարները հանդիպեցին Ռուսաստանի Դաշնության առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ:

 «Էլբատ» էլեկտրական մարտկոցներ արտադրող ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղալթախչյանը, ով նույնպես ներկա է եղել հանդիպմանը, մեզ հետ զրույցում նշեց, որ  հանդիպմանն անդրադարձել են Ռուսաստանից արճիճի գնման դժվարություններին:

«Վերամշակված արճիճի արտահանումը ՌԴ-ից դժվարություններ է առաջացնում և մեր գործընկերները, որոնց  հետ սերտ համագործակցում էինք, այլևս մեզ չեն կարողանում վերամշակված արճիճ տրամադրել, քանի որ օրենքն այլևս թույլ չի տալիս: Նման խնդրի հետագա զարգացումն այն է լինելու, որ եթե մենք արճիճ չկարողացանք ձեռք բերել, այդ պարագայում մեր մարտկոցների արտահանումն այդ ընկերություններին կխափանվի:  Այդ ժամանակ Մանտուրովն իր աշխատողներին առաջադրանքներ տվեց, որպեսզի հարցով զբաղվեն և օրերս այդ նախարարությունից զանգահարեցին մեր ընկերություն, ավելի մանրամասն այս թեմայի շուրջ զրուցեցինք, իրենք նշեցին, որ կփորձեն լուծումներ գտնել և պայմանավորվեցինք, որ անընդահատ կապի մեջ կլինենք»,-ասաց Ղալթախչյանը՝ հավելելով, որ առաջին համաժողովից հետ ընկերությունը և ՌԴ առևտրի և արդյունաբերությանը նախարարությունը մշտապես կապերի մեջ են եղել և փորձել  լուծման տարբերակներ գտնել:

Դավիթ Ղալթախչյանի խոսքով սեպտեմբերին,Երևանում տեղի ունեցած Արա Աբրահամյանի և Գլեբ Նիկիտինի հետ հանդիպումը հնարավորություն տրեց համագործակցելու ռուսական ընկերություններից մեկի հետ:

«Բավականին երկար տեխնիկական պարամետրերի հաստատումից հետո, երբ ռուսական ընկերությունում համոզվեցին մեր  հնարավորություններում, բանակցությունների հաջորդ կոմերցիոն փուլն անցանք»,-ասաց նա:

Ղալթախչյանի խոսքով, այս ընթացքում թե՛ առաջին, թե՛ երկրորդ համաժողովները  մեծ հնարավորություն ներ են  ընձեռել, որպեսզի ՌԴ  պաշտոնյանների մոտ բարձրացվեր ռուսական ընկերությունների հետ մրցակցության խնդիրը:

«Ռուսական ընկերությունները, որոնք մեզ նման արտադրողներ են, իրենց համար ավելի հեշտ է Ռուսաստանում իրենց ապրանքը ռեալիզացնել, քան  մեզ: Թեկուզև մենք, լինելով ԵԱՏՄ-ի մեջ,  մեր ապրանքը ՌԴ-ում իմպորտի   համար լրացուցիչ  ձևակերպումներ է պահանջում գնորդից: Բնականաբար, գնորդը գերադասում է  լոկալ արտադրողից, վաճառողից գնել, որպեսզի այդ թղթաբանության հետ գործ չունենա»,- նշեց նա՝ հավելոլվ, որ դա շատ գլոբալ խնդիր է և դժվար թե մոտ ապագայում լուծում ստանա:

Հանդիպման ժամանակ   առաջարկությամբ է հանդես եկել   Ռուսաստանի հայերի միության նախագահ, համաժողովի նախաձեռնող և կազմակերպող Արա Աբրահամյանը, որի շուրջ համաձայն ության են եկել «Էլբատ» էլեկտրական մարտկոցներ արտադրող ընկերության  գլխավոր տնօրեն Դավիթ Ղալթախչյանը և  ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը:

 «Պարոն Աբրահամյանը մեզ առաջարկեց, որպեսզի ՌԴ շուկային  մի այնպիսի արտադրանք տանք,, որն այնտեղ չկա: Մենք միշտ աշխատում ենք նմանատիպ նորարարական ծրագրերի վրա: Պետք է ասեմ, որ սա բավականին բարդ և երկարաժամկետ ներդրում պահանջող  պրոցես է, սակայն ամեն դեպքում պարոն Աբրահամյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ընկերությունը հնարավորություն ունի դա անելու: Մենք փորձելու ենք մի այնպեսի արտադրանք ստեղծել, որը ՌԴ-ում չի արտադրվում ընդհանարապես, կամ էլ արտադրվում է,սակայն չի բավարարում պահանջարկը»,-նշեց նա:

Ղալթախչյանը տեղեկացրեց, որ  արդեն որոշել են, որ դրանք կլինեն արևային համակարգերի համար  նախատեսված մարտկոցները:

«Այս արտադրությունը հնարավոր է ամենաքիչ ներդրումներով իրականացնել մեր ընկերությունում: Սակայն դա պետք է իրականացնել պատենդի իրավունքով: Դրա իրավունքը պատկանում է մեկ ամերիկյան և մեկ չինական ընկերության, մենք այժմ  նրանց հետ բանակցությունների մեջ ենք, որպեսզի տեխնոլոգիան կարողանանք նրանցից վերցնել»,-ասաց նա՝ հավելելով, որ Մանտուրովը պատրաստ է  ընդառաջել:

 Ընկերությունը ծրագիրը կյանքի կոչելու համար մշտական կապի մեջ է  համաժողովի կազմկոմիտեի և ՌԴ նախարարության հետ: