Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ՀՀ առևտրային բանկերի կողմից վճարված ընդամենը հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել շուրջ 7.7 տոկոսով, իսկ ուղղակի հարկերը՝ 5.5 տոկոսով: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Հայաստանի բանկերի միության մամուլի ծառայությունից։

Առեւտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2021թ-ի 3-րդ եռամսյակում ավելի քան 2 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, իսկ շահութահարկի եւ եկամտահարկի միջինն ավելի քան 7 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը: