Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի ժամանակ նշել է, որ է նախքան ԵԱՏՄ-ին անդամակցելը՝ Հայաստանում այդ ժամանակ ոչ բոլորն էին հավատում, որ այն տնտեսական զարգացման նոր հնարավորություններ կտա: Այն թվերը, որոնք այսօր հնչեցին, շատ տպավորիչ էին:

-Ես հավատում եմ Արա Աբրահամյանի այն խոսքին, որ Հայաստանը կդառնա Եվրասիական ինտեգրացիայի կենտրոն,- ասել է նա:

Չնայած Հայաստանն արդեն դարձել է այդպիսի կենտրոն, սակայն մենք կցանկանայինք այս համաժողովի ընթացքում լսել բիզնես ներկայացուցիչների առաջարկությունները, քանի որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ-ի առջև խնդիր է դրված բիզնեսի համար լավ պայմաններ ստեղծել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել համաժողովի կազմակերպիչներին: