Հայկական դրամի արժեւորում է նկատվում։ Այս մասին դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա պարզաբանեց, որ դրամը փոքր-ինչ թանկացել է։ Փոխարժեքի վրա, նրա խոսքով, ազդում են մի շարք գործոններ, որոնք պայմանավորված են առաջարկով եւ պահանջարկով:

«Տատանումների հիմնարար պատճառներ չկան, բայց կարճաժամկետ տատանումներ միշտ էլ կարող են լինել»,-ասաց Գալստյանը։