Կառավարությունն իրա յսօրվա՝ նոյեմբերի 4-ի նիստում որոշեց թույլատրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին իր անվամբ, ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել ՀՀ դրամով ավանդային հաշիվ։

ՊԵԿ-ն այս հաշվից ելքերը կարող է իրականացնել էլեկտրոնային եղանակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման նպատակն է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառման ժամանակ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձապետական միասնական (արդեն բացված) հաշվից վճարումները կանոնակարգելը: