Flyone Armenia ընկերությունը հայտարարություն է տարածել Երեւան–Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ չվերթների չեղարկման վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ, սիրելի ուղեւորներ,

FLYONE ARMENIA ընկերությունը հայտնում է, որ ընկերությունից անկախ հանգամանքների ի հայտ գալու (այդ թվում, ռուսական պատկան մարմինների՝ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու մտահոգությունների հետ կապված) պատճառներով, ընկերությունը ստիպված է եղել չեղարկելու Երեւան-Մոսկվա-Երեւան երթուղով նախատեսված դեկտեմբերի 15-ին ու 16-ին չվերթները։ Ավիաընկերությունը արդեն իսկ ապահովել է նշված չվերթների բոլոր ուղեւորների արագ ու անվտանգ տեղափոխման հնարավորությունը նշանակման վայրեր։ Մեր աշխատակիցները նշված չվերթների բոլոր ուղեւորների հետ մշտական եւ անհատական կապի մեջ են, մեր ուղեւորների ավիափոխադրման ու մնացած բոլոր ծառայությունների ողջ փաթեթի պատշաճ մատուցման համար։ Որեւէ ուղեւոր «դրսում չի մնացել» ու չի մնալու։ Ընկերության ուղեւորների սպասարկման ծառայությունը հասանելի է բոլոր ուղեւորների համար ու պատրաստ է օպերատիվ կերպով լուծել հնարավոր ցանկացած խնդիր։ Տեղեկացնում ենք, որ մյուս ուղղություններով ընկերության չվերթները կատարվելու են նախօրոք հայտարարված ժամանակացույցով։ FLYONE ARMENIA ընկերությունը հայցում է մեր ուղեւորների ներողամտությունը առաջացած անհարմարությունների համար ու հայտնում, որ ներդնում ու ներդնելու է բոլոր ջանքերը հնարավորինս սեղմ ժամկետում առկա խնդիրները հաղթահարելու ուղղությամբ»։

Flyone Armenia–ի առաջին չվերթերը՝ Երեւան-Մոսկվա եւ հակառակ ուղղություներով չեղարկվել են