Բրիստոլի համալսարանի ինժեներները թեւերը թափահարող, թռչող միկրոռոբոտների համար նոր շարժակ  են մշակել, գրում է Science Robotics-ը:

Սովորաբար թռչող միկրոռոբոտները օգտագործում են ժանանվակներ  եւ  տրանսմիսիայի  այլ բարդ տարրեր՝ շարժիչներից դեպի թեւեր ջանքեր փոխանցելու համար ։ Դա բարդացնում է կառուցվածքը եւ դարձնում այն ավելի ծանր։

Այժմ գիտնականները Ջոնաթան Ռոսիթերի ղեկավարությամբ մշակել են թեւերի համար նախատեսված շարժիչ համակարգ, որում օգտագործվում են արհեստական մկաններ ։ Նրանց կառուցվածքը ստեղծելիս՝ գիտնականները ոգեշնչվել են ճանճերի նման թռչող միջատներից։

Համակարգը կոչվում է LAZA։

«LAZA – ի օգնությամբ մենք էլեկտրաստատիկ ուժեր ենք ներդնում ուղղակիորեն թեւի մեջ, այլ ոչ թե բարդ եւ անարդյունավետ տրանսմիսիայի։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում», – պարզաբանում է գյուտի հեղինակներից Թիմ Հելփսը:

«Դա հանգեցնում է արտադրողականության բարելավմանը, կառուցվածքի պարզեցմանը, ինչպես նաեւ ստեղծում է էժան, թեթեւ թռչող միկրոապարատների նոր դաս, որոնք հարմար են, օրինակ, հողմաէլեկտրոգեներատորների հետազոտության համար», – նշում է նա։

Ստեղծողները կարծում են, որ LAZA-ով համալրված ռոբոտները կարող են նույնքան փոքր լինել, որքան միջատները, եւ օգտակար կլինեն հազվագյուտ ծաղիկների փոշոտման կամ փլուզված շենքերում մարդկանց որոնման համար։

Նման ռոբոտի թեւի հիմքը ունի բացասական էլեկտրական լիցք եւ շրջապատված է հեղուկ դիէլեկտրիկով: Էլեկտրոդի ուղղությամբ հիմքից դեպի տարբեր կողմեր  փոխ առ փոխ մատակարարվում է դրական ներուժ, որը հանգեցնում է թեւի տատանումների։  Փորձնական նմուշի 50 միլիմետր թեւերի հատուկ ձգումը հասնում է 23 նյուտոնի մեկ կիլովատի։