«Արա Աբրահամյանն աշխարհի քաղաքացի է,  նա չի կարող որևէ ազգության պատկանել»,-Աբրահամյանի ծննդյան առթիվ ասել է ՌԴ տրանսպորտի նախկին նախարար, գործարար, հասարակական գործիչ Իգոր Լևիտինը։

«Աբրահամյանն այնպիսին է, որ բարեկամություն է հաստատում  բոլոր ազգությունների ներկայացուցիչների հետ: Պատահական չէ, որ նա խաղաղության և բարեկամության հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչն է»,-ասել է Լևիտինը, նշելով, որ Աբրահամյանն իր վաղեմի բարեկամն է:

«Նա պարզապես մարդ չէ, ով ծնվել կամ ապրում է Հայաստանում, նա մեծ հոգու տեր մարդ է, ով պատրաստ է օգնության գալ ցանկացած պահի, և ցանկացած երկրում»,-եզրափակել է Լևիտինը: