Թուրքիայի տրանսպորտի եւ հաղորդակցության նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն հայտարարել է, թե շուտով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փոխադարձ ավիաչվերթները կվերսկվեն։

Թուրքական AirTurk կայքի փոխանցմամբ՝ թուրք նախարարը նշել է, թե Հայաստան թռչելու համար նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում թուրքական Pegasus ավիաընկերությունը։ Նա շեշտել է, թե հայկական կողմից եւս կա ավիաընկերություն թռիչքներ իրականացնել ցանկացող։  Մոտ ժամանակներս փոխադարձաբար կվերսկվեն ավիաչվերթները Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, որոնք արդեն 2.5  տարի դադարեցված են։