Թուրքական ազգային արժույթը հինգշաբթի հերթական անգամ գերազանցել է իր անկման ռեկորդը՝ դոլարի նկատմամբ արժեզրկվելով եւ հասնելով 15.21 լիրայի ամերիկյան արժույթի մեկ միավորի դիմաց։ Այս մասին են վկայում առցանց բորսայի առուվաճառքի տվյալները։

Ընդ որում, տարեսկզբից թուրքական արժույթն արժեզրկվել է կրկնակի անգամ, ինչը դարձել է ազգային արժույթի` վերջին տարիների ամենամեծ անկումներից մեկը։ Հունվարին դոլարի դիմաց տալիս էին մոտ 7.3 լիրա։