Թուրքական ազգային արժույթը երկուշաբթի օրը կրկին հասնել է ռեկորդային ցածր ցուցանիշների՝ դոլարի նկատմամբ արժեզրկվելով մինչեւ 17,04 լիրա։ Այս մասին են վկայում առցանց բորսայի առուվաճառքի տվյալները։

Միաժամանակ, տարեսկզբից թուրքական արժույթը արժեզրկվել է երկու անգամ, ինչը դարձել է ազգային արժույթի արժեքի ամենամեծ անկումներից մեկը վերջին տարիներին։ Հունվարին դոլարը կազմել է մոտ 7,3 լիրա։ Անցած ուրբաթ լիրան վաճառվում էր ամերիկյան արժույթի մեկ միավորի դիմաց 16,41-ով։

Լիրայի փոխարժեքի հերթական անկումը կապված է կիրակի օրը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի այն հայտարարության հետ, որ հանրապետության իշխանությունները մտադիր չեն բարձրացնել տոկոսադրույքը։

Անցյալ շաբաթ Թուրքիայի կենտրոնական բանկը կրկին նվազեցրել է հիմնական տոկոսադրույքներից մեկը՝ որպես լիրայի եւ գնաճի կայունացման միջոց: