Երեւանում այսօր՝ հոկտեմբերի 25-ին, մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստը: Քիչ առաջ «Մուլտի գրուպ» հյուրանոցային համալիր են ժամանել ԵՏՄ անդամ պետությունների (Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս եւ Ղրղզստան) վարչապետները:

Միջոցառմանը մասնակցում է նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ավելի ուշ, ժամը 12:00-ին տեղի կունենա խորհրդի ընդլայնված կազմով նիստը:

Հիշեցնենք, որ նախօրեին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Երեկ նրան ընդունել են վարչապետ Կարեն Կարապետյանը եւ նախագահ Սերժ Սարգսյանը: