Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան պարզեցրել է ավտոմեքենաների արտադրության վայրի մասին տեղեկատվությունը։ Այժմ մեքենա գնող ցանկացած մարդ կամ վերահսկող մարմնի աշխատակից փաստաթղթերի ձեւավերկման ժամանակ կարող է օպարտիվ կերպով տեղեկանալ, թե որ գործարանում է հավաքվել մեքենան։ Նման փոփոխություն է մտցվել ԵՏՄ տարածքում էլեկտրոնային անձնագրերիի համակարգի գործարկման  կարգի մեջ։

Նշված փոփոխությունները առաջարկել է Ղազախստանը, հիմնավորելով դա նրանով, որ ԵՏՄ–ի ավտոարտադրողների մեծ մասը, որպես կանոն, մի քանի հավաքման գործարաններ ունեն տարբեր երկրներում։ Իսկ գնորդի համար շատ կարեւոր է իմանալ, թե որտեղ է արտադրվել ավտոմեքենան՝ Ռուսաստանում, Ղազախստանում, թե, ասենք, Գերմանիայում կամ Չինաստանում։

Բացի այդ, ԵՏՀ–ի ընդունած փոփոխությունները թույլ կտան  հավաքման գործարաններին  ինքնուրույն իրականացնել էլեկտրոնային անձնագրերի ձեւակերպումը, ինչը զգալիորեն կթեթեւացնի եւ կարագացնի մեքենա գնելու գործը։