ԵՏՄ-ի` Իրանի հետ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի ստորագրումը գտնվում է վերջնական աշխատանքների փուլում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովը, հաղորդում է Gazeta-ն:

Նա նաեւ հստակցրել է, որ համաձայնագիրը չի կարող ստորագրվել, քանի որ ԵՏՄ-ի մի շարք անդամներ կարծում են, որ Իրանի ոչ բոլոր հարցումները կարող են բավարարվել: Շուվալովի խոսքով` այդ հարցի շուրջ բանակցությունները կարող են ավարտվել մայիսին: «Ավելի շատ համաձայնագրի որակի մասին պետք է մտահոգվել, քան արագության»,- ասել է նա: