Եվրոպայում 1000 խորանարդ մետր գազի գինը երեքշաբթի բորսայական աճուրդների բացման պահին նորից բարձրացել է 1100 դոլարից, վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նիդեռլանդների TTF հաբում հունվարյան ֆյուչերսի գինը բարձրացել է՝ 1000 խորանարդ մետրը 1104 դոլար կամ մեկ Մվտ-ն 94,5 եվրո (ելնելով դոլարի հանդեպ եվրոյի ընթացիկ փոխարժեքից՝ ICE-ում գները ներկայացված են Մվտ/եվրոյով)։

Եվրոպայում գազի արժեքի ընդհանուր աճը նախօրեին աճուրդների փակման պահի գնի համեմատ կազմում է մոտ 5 տոկոս։

Ավելի վաղ «Գազպրոմի» վարչության պետ Ալեքսանդր Իվաննիկովը տեղեկացրել էր, որ հոլդինգը առաջիկա ամիսներին Եվրոպային գազի գնի էական նվազում չի սպասում, բայց դրա արժեքը հազար խորանարդ մետրը 1000 դոլարի սահմաններում կայուն չէ։