Եվրոպայում ռեկորդային գնաճ է նկատվում։ Եվրագոտում գնաճը հասել է տարեկան կտրվածքով 3,4 տոկոսի։ Սա ռեկորդային ցուցանիշ է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակներից։ Այս մասին ասվում է Eurostat վիճակագրական գործակալության կայքում։

Կազմակերպության տվյալներով՝ եվրագոտում գնաճն օգոստոսին կազմել է 3 տոկոս, 2020-ի սեպտեմբերին՝ 0,3 տոկոս։ Ամենացածր ցուցանիշը տարեկան կտրվածքով գրանցվել է Մալթայում՝  0,7 տոկոս, Պորտուգալիայում՝ 1,3 եւ Հունաստանում՝ 1,9 տոկոս։

Ամենից շատ գնաճ է նկատվել Էստոնիայում եւ Լիտվայում՝ 6,4-ական տոկոս եւ Լեհաստանում՝ 5,6 տոկոս։

Գերմանիայում գնաճը հասել է 30 տարում առավելագույնին։