Եվրոպայում գազի գինը երկուշաբթի բորսայում առուվաճառքի ժամանակ բարձրացել է 1000 խորանարդ մետրի դիմաց 1100 դոլարից։ Այս մասին վկայում են ICE բորսայի տվյալները։

Նիդեռլանդների TTF հաբում դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը աճել է մինչեւ 1102 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց կամ 94,3 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար։