ԵՄ-ն 2,3 մլրդ եվրո կհատկացնի «Արեւելյան գործընկերության» երկրներին։ Նոր օրակարգը կհիմնավորվի 2,3 միլիարդ եվրո արժողությամբ տարածաշրջանային տնտեսական եւ ներդրումային ծրագրով, որը տարածաշրջանի համար կարող է մինչեւ 17 միլիարդ եվրո պետական եւ մասնավոր ներդրումներ մոբիլիզացնել, ինչը դրված է ապագա օրակարգի հիմքում: Այս մասին ասվում է Բրյուսելում «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հռչակագրում։

«Այս բազմոլորտ ներդրումային ծրագիրն ուղղված է «Արեւելյան գործընկերության» ողջ տարածաշրջանի բարօրությանը:

Ընդունելով չլուծված խնդիրները՝ մենք ընդգծում ենք, որ գործընկեր երկրներում բարեփոխումների կայուն առաջընթացը եւ ԵՄ անդամ երկրների հետ սերտ համակարգմամբ դրա մոնիթորինգը, մասնավորապես ընդհանուր հիմնարար արժեքների եւ կառավարման, օրենքի գերակայության, արդարադատության ոլորտի բարեփոխումների, հակակոռուպցիոն ոլորտներում: մնում է «Արեւելյան գործընկերության» նպատակներին հասնելու եւ դրա օրակարգի, ներառյալ Տնտեսական եւ ներդրումային պլանի հաջող իրականացման բանալին:

ԵՄ աջակցությունը կարտացոլի իր պայմանականությունն ու խթանումների վրա հիմնված մոտեցումը եւ կախված կլինի համաձայնեցված բարեփոխումների իրականացումից։ Դա կազդի կառուցվածքային բարեփոխումների վրա, հատկապես օրենքի գերակայության, արդարադատության բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում»,- ասվում է հռչակագրում։

«Արեւելյան գործընկերության» հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա 2023 թվականին։