Հոկտեմբերի 13-16 Երևանում անցկացվեց Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովը (ԵԳՄՀ), որի նպատակներից մեկն էլ ԵԱՏՄ-ն խելացի կառավարվող տարածաշրջանի վերափոխելն է։ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով նման համաժողովների անհրաժեշտությունը կա, և դրանք բխում են Եվրասիական միության տրամաբանությունից: Եթե միության անդամ երկրներն իրար արդյունաբերական պոտենցիալի մասին տեղեկատվություն չունեն, ապա, ըստ Մուսայելյանի, ընդհանուր ինտեգրացման մասին խոսելն անիմաստ է դառնում: Հովիկ Մուսայելյանը նկատում է՝ ԵԱՏՄ անդամ երկրների արդյունավետ համագործակցության համար հնարավորությունների գույքագրման խնդիր կա:
Մանրամասները՝ տեսանյութում: