Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Բիշքեկում՝ մարտի 7-ին։ Այդ մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Ղրղզստանի կառավարությանը։

«Եվրասիական տնտեսական միությունում Ղրղզստանի Հանրապետության նախագահության շրջանակում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները Բիշքեկ քաղաքում, մարտի 7-ին կանցկացնեն Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը»,-տեղեկացրել են Ղրղզստանի իշխանությունները։

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժենբեկովը, Ղազախստանի վարչապետ Բաքըտժան Սագինտաևը, Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը։

Նիստի ընթացքում կքննարկվեն ինտեգրացիոն միավորման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր։

Ղրղզստանի փոխվարչապետ Օլեգ Պանկրատովը գործակալությանը հայտնել է, որ նիստի ժամանակ բեկումնային որոշումներ չեն ընդունվի։

Աղբյուրը՝  Vesti.am