Դեկտեմբերի 10-ից Երևանի մետրոպոլիտենի ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգը չի գործելու։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից:

«Խնդիրը գտնվում է ընկերության համապատասխան բաժնի մասնագետների ամենօրյա ուշադրության կենտրոնում։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վճարային քարտերում առկա երթերը կարող եք օգտագործել՝ մինչև դրանց սպառվելը։

Պատճառած անհարմարությունների համար՝ կանխավ հայցում ենք Ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ: