Չինական Honor ընկերությունը նախագծում է ծալվող սմարթֆոն, որն իր դիզայնով նման կլինի Samsung Galaxy Z Fold3-ին։ GizmoChina-ի փոխանցմամբ՝ նորույթի դիզայնով ռենդերն արդեն գաղտնազերծվել է։

Ակնկալվում է, որ սմարթֆոնը կստանա Honor Magic Fold 5G անվանումը։ Այն կունենա 8 ԳԲ օպերատիվ հիշողություն եւ 256 ԳԲ ներքին հիշողություն։ Հիմնական տեսախցիկը կունենա 108 մեգապիքսել թույլտվություն, իսկ սելֆիի տեսախցիկը կլինի 16 մեգապիքսել։

Ըստ աղբյուրների՝ սմարթֆոնը Cortex A-77-ի հիման վրա ութմիջուկանի պրոցեսոր կստանա։ Գաջեթը կունենա ներքին ութ դյույմանոց էկրան՝ 2200×2480 պիքսել էկրանի թույլատրությամբ։ Սնուցումը կապահովի 4500 մԱ/ժ հզորությամբ մարտկոցը՝ արագ լիցքավորման տեխնոլոգիայով։

Նորույթի դիզայնը նման կլինի Honor 60-ին։ Աղբյուրները նշում են, որ օպերացիոն համակարգի մասին դեռեւս հստակություն չկա։ Կախված թողարկման ամսաթվից՝ դա կլինի Android 11 կամ Android 12:

Աղբյուրներին հայտնի չէ սարքի հայտնվելու ստույգ ամսաթիվը։ Նրանց տվյալներով՝ Honor-ը նախատեսում է ծալվող սմարթֆոն թողարկել 2022 թվականի առաջին եռամսյակում։