Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքները կազմակերպելու մասին կարգադրություն են ստորագրել:

Խորհրդի նիստի մասնակիցները ստորագրել են նաեւ 2015-2016թթ. մասնակից- պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի վիճակի մասին,  «ԵՏՄ-ում ինտեգրացիոն պոտենցիալ ունեցող տնտեսության ոլորտների եւ դրանց օգտագործմանն ուղղված միջոցառումների մասին» կարգադրությունները:

Մասնակիցները ստորագրել են նաեւ մինչեւ 2025 թվականը ԵՏՄ թվային օրակարգի իրականացման հիմնական ուղղությունների  նախապատրաստման աշխատանքների մասին հանձնարարականը:

Ստորագրվել են նաեւ ագրորադյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումների մասին, 2016-2017 թվականներին գյուղատնտեսական արտադրանքի հիմնական տեսակների վերաբերյալ մասնակից-երկրների առաջարկությունների եւ պահանջարկի մասին կարգադրությունները եւ այլ փաստաթղթեր: