Apple-ն աշխատում է իր խելացի ժամացույցների շարքի գլոբալ թարմացման վրա, փոխանցում է MacRumors-ը:

Լրագրողները հղում են անում Bloomberg-ի հեղինակ Մարկ Գուրմանի Power On-ին: Մասնագետը նշել է, որ 2022 թվականին ամերիկյան ընկերությունը կթողարկի սարքի երկու թարմացված տարբերակ՝ ֆլագմանական Apple Watch 8-ը եւ բյուջետային Apple Watch SE-ն։

Գուրմանը չի նշել, թե ինչ նոր գործառույթներ է ստանալու ժամացույցը։ Սակայն միաժամանակ լրագրողը տվյալներ է բացահայտել այն մասին, որ ընկերությունը մտադիր է ամբողջովին նոր խելացի ժամացույց ներկայացնել։ Սարքը նախատեսված կլինի մարզիկների եւ ակտիվ ապրելակերպի սիրահարներին․ գաջեթը կստանա ֆիզիկական ազդեցությունից պաշտպանված կորպուս։ «Դրանք ավելի դիմացկուն կլինեն քերծվածքներին, կոտրվելուն»,-ընդգծել է հեղինակը։

Apple Watch SE-ն Apple Watch 6-ի դյուրացված տարբերակն է, որը թողարկվել է 2020 թվականին։