Երևանում շարունակվում է Եվրասիական գործընկերության միջազգային IV համաժողովը (ԵԳՄՀ), որն այս տարի միացված է «Եվրասիա մայրցամաքի տարանցիկ ներուժը» միջազգային համաժողովին և ավանդույթ դարձած Հայաստանում և Արցախում Ռուսաստանի հայերի միության օրերին (հոկտեմբերի 1-5):
Այս տարի ԵԳՄ համաժողովին մասնակցում են ԵԱՏՄ երկրների, Եվրոպայի, Ասիայի, ԱՄՆ և Կանադայի կառավարությունների և գործարար համայնքների ներկայացուցիչներ, ինչն ապացուցում է, որ ԵԱՏՄ-ի և Համաժողովի նկատմամբ հետաքրքրությունը դուրս է եկել Եվրասիայի սահմաններից:
«Արդեն չորրորդ անգամ ենք կազմակերպում նմանատիպ ֆորում , որի արդյունքները տեսանելի են տարեց տարի։ Այդ մասին վկայում է այն, որ այստեղ գալիս են շատ լուրջ մարդիկ՝ տարբեր երկրների կառավարություններիանդամներ, խոշոր և հաջողակ գործարարներ կամ ինչ-որ մի կազմակերպության նախագահ։ Սակայն պետք է ընդգծեմ , որ դա միակողմանի չպետք է լինի, այսինքն՝ Հայաստանի անունից լինեն ևս մարդիկ, ովքեր կներկայացնեն տնտեսական իրենց ոլորտները և համատեղ կքննարկեն առկա խնդիրները, գործարար ոլորտի այլ հարցեր, կլինի փորձի փոխանակում ևայդ ժամանակ կարձանագրենք առավել բարձր արդյունքներ։ Ցավոք, երբեմն ստացվում է այնպես, որ մենք գալիս ենք ասում, խոսում քննարկում և հեռանում ենք, բայց այդ պարագայում արդյունքները լինում են ոչ գոհացուցիչ։ Նախորդ տարվա համեմատ այս տարի շատ պասիվ էին մեր հայկական կողմի ներկայացուցիչները»,- ասաց «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» հասարակական կազմակերպության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը։
Հացին՝ արդյոք այստեղ ինչ-որ միտում տեսնում եք, կապված հայակական կողմի պասիվության հետ, Ռուսաստանի հայերի միության նախագահն բացառեց, որևէ միտման առկայությունը, սակայն հավելեց․ «Իմ ցանկաությունն այն է , որ մարդիկ կարողանան միմյանց հետ կապ հաստատել, շփվել, ընդլայնվելու հնարավորությունները բաց չթողնեն։ Քիչ առաջ ինձ մոտեցել է մի գործարար, ում հետաքրքրում էր Նաիրիտ գործարանի շահագործումը և հարցնում էր , թե ում հետ կարող է այդ թեմայի շուրջ խոսել։ Ինչո՞ւ չլինեն մարդիկ, ովքեր կկարողանային բացատրել, չէ որ մարդիկ ցանկանում են ներդրումներ անել։ Հասկանում եք, կան խնդիրներ, որոնց այդպիսի լուծումներ չպետք է տրվի։ Ես անում են այն, ինչ կարողանում եմ անել, բայց չեմ կարող և չունեմ կախարդական փայտիկ, որ մարդկանց ստիպեմ գան Հայաաստան։ Եթե չկա երկկողմանի համաձայնություն, ապա այդ պարագայում աշխատելը դժվար է։ Այստեղ ներկա գտնվող մարդիկ հասարակ մարդիկ չեն և ոչ էլ պարապ են, բայց ես նրանց խնդրել եմ, որ գան մասնակցեն նմանատիպ ֆորումներին, որ ինչ որ մի հետաքրքրություն առաջացնենք, Հայաստանում մի ներդրում, մի գործ արվի, բայց պետք է այս ամենին համապատասխան արձագանք լինի»։
Արա Աբրահամյանի դիտարկմամբ՝ կյանքն առավել արագ է շարժվում, քան մենք կարող ենք նրա հետևից հասնել, ուստի պետք է հաճախակի դարձնել նմանատիպ հանդիպումները, որ կարողանանք կյանքի հետ համապատասխան քայլենք։
Իր ելույթում Աբրահամյանը Հայաստանի տարանցիկ հնարավորությունը համեմատել է ժամանակին չինական Մետաքսե ճանապարհի հետ․ «Ես հավատում եմ մեր Հայաստանի պոտենցիալին և՛ գիտական, և՛ արդյունաբերական, և՛ մյուս ոլորտներում։ ՕՄենք կարող ենք տարբեր ուղղություններով և ճյուղերով զարգանալ։ Ուղղակի պետք է այս ամենը կարողանանք ճիշտ օգտագործել՝ հասկանալով, որ սա մեր հայրենիքն է, այն միակն է և այն պետք է սիրել: Չենք կարող ասել, թե առաջխաղացում չունենք, պարզապես մեր ներուժն ավելի շատ է, քան մենք օգտագործում ենք։ Ուզում եմ, որ առավել ակտիվություն լինի։ Իհարկե, հասկանում եմ , որ ինչ-որ խնդիրներ կան, բայց այդ խնդիրը չեն օգնելու մեր տնտեսությունը զարգացնելու համար։ Իզուր չէր, որ իմ ելույթի ժամանակ կրկնում էի միասնականության և համագործակցելու մասին։ Այս ամենը ինչ-որ անում ենք ՝ ժողովրդի համար ենք անում»։
Հարցին, թե հայկական ներուժը որ ուղղություններով կարող է առաջ գնալ ՌՀՄ նախագահը նշեց․ «Իհակե, բոլոր ուղղություններով էլ պետք է առաջ շարժվենք, բայց գիտությունը, տուրիզմը և գյուղատնտեսությունն է, որ պետք է առաջ տանենք։ Ցավոք, գնալով կորցնում ենք մեր հայկականությունը, մեր ավանդույթները։ Պետք է պահպանենք մեր հայկականը և լինենք հանդուժող մեկս մյուսի հանդեպ՝ բացառելով միմիանց հանդեպ թշնամությունը»։

Լրագրողները հետաքրքրվեցին , արդյոք մյուս տարի ևս սպասվում է ֆորումի անցկացում, որին ի պատասխան Արա Աբրահամյանը նշեց․«Կողքից ամեն ինչ արվում է, որ ֆորումներ չանցկացվեն, բայց ես անում են այն, ինչ անում եմ, քանի որ շատ եմ սիրում իմ երկիրը և կանեմ այնքան, որքան կկարողանամ, եթե ոչ մեկ էլ չգա, միևնույն է մենք կգանք կանցկացնենք մեր ֆորումը և կգնանք, քանի որ դա ոչ մեկից կախված չէ, դա մենք անում ենք մեր ժողովրդի համար։ Բոլորն էլ կարող են անիմաստ խոսել, բայց ոչ բոլորը կարող են միավորվել և մի լավ գործ անել իրենց սեփական երկրի համար»։
Վաղուց մամուլում շրջանառվում էր այն մասին , որ բազմաթիվ ուսանողներ Արա Աբրահամյանի կողմից ստանում են անվանական կրթաթոշակներ: Արդյոք այդ կրթաթոշակները ևս շարունակական են լինելու․ «Իհարկե շարունակական են լինելու։ Մենք 30 տարի ֆինանսավորել ենք ԳԱԱ-ին, օգնել եմ ամեն հարցում, քանզի գիտությունը ստրատեգիական նշանակություն ունեցող ուղղություններից մեկն է։ Որքան ուսանողները լավ կրթվեն, այնքան գրագետ հասարակություն կունենանք։ Միշտ աջակցել եմ և շարունակելու եմ աջակցել նրանց։ Ես պետություն չեմ, ես գործարար եմ, ով իր վաստակած գումարի 90 տոկոսն է նվիրաբերում բարեգործություններին»։