Գինու համաշխարհային շուկայում ավելի քան հինգ միլիոն լիտր դեֆիցիտ է գոյացել։ Այն կարող է սրվել 2022 թվականին աշխարհում խաղողի բերքի ընդհանուր անկման պատճառով, նախազգուշացրել են «Ռոսկաչեստվո»-յում։

Գերատեսչության տվյալներով՝ այս տարվա ինն ամիսներին համաշխարհային շուկայում գինեգործական արտադրանքի ներմուծումն աճել է 23 տոկոսով (33 միլիոն լիտրով), իսկ փրփրուն գինիներինն ու շամպայնինը՝ 50 տոկոսով (30 միլիոն լիտրով): Ընդ որում, գինու արտադրությունը նվազել է 70 մլն լիտրով։

«Ռոսկաչեստվո»-յի կանխատեսումների համաձայն՝ Իտալիայից եւ Ֆրանսիայից գինիները կարող են թանկանալ մինչեւ 30 տոկոսով՝ Եվրոպայում գազի գների բարձրացման հետ (ապակե շշի արժեքի մեջ ներդրումը) կապված, ալյումինի (կափարիչի արժեքը) եւ եվրոպական տակդիրների գները, ինչպես նաեւ` փոխադրումների ծախսերի համաշխարհային աճի պատճառով։ Ներմուծման գների աճը կկրճատի մատակարարումների ծավալը եվրոպական երկրներից, կարծում են փորձագետները։

Այս իրավիճակը մեծ հնարավորություններ է բացում մինչեւ 300-400 ռուբլի գնային խմբի ռուսական բարձրորակ գինիների համար, վստահ են «Ռոսկաչեստվո»-յում:

Հոկտեմբերին ռուս տնտեսագետ, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի շուկայական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Գեորգի Օստապկովիչը հայտարարել էր, որ գալիք ամանորյա տոներին Ռուսաստանում շամպայնը կթանկանա։ Նա նաեւ նշել էր, որ գները աճը կլինի գնաճի սահմաններում, սակայն նշել էր յոթից տասը տոկոս ցուցանիշը: