2021թ. հոկտեմբերի 10-15-ը Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն հաշվեքննիչ մարմնի ղեկավար, ՄԱԿ-ի հակակոռուպցիոն կոնվենցիայի երկրների խորհրդի նախագահ դոկտոր Հարիբ Ալ Ամիմիի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Երևանում:

Այցի շրջանակներում 2021թ. հոկտեմբերի 13-ին ՀՀ հաշվեքննիչ պալատում տեղի ունեցավ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի և ԱՄԷ բարձրագույն հաշվեքննիչ մարմնի ղեկավար դոկտոր Հարիբ Ալ Ամիմիի գլխավորած պատվիրակության հանդիպումը:

Հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք գոհունակություն հայտնեցին դեռևս 2013 թվականի մայիսի 8-ին կնքված համագործակցության հուշագրի ներքո ձևավորված երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի վերաբերյալ:

Լ. Յոլյանն իր խոսքում նշեց, որ առկա են  լայն հնարավորություններ էլ ավելի ընդլայնելու երկկողմ համագործակցության շրջանակը և գտնելու համատեղ ծրագրերի նոր ուղիներ՝ զարգացնելով համագործակցության հուշագրի ներուժը և ոգին: