Ռուսաստանը Ղրղզստանին կաջակցի  Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելու ճանապարհին: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի հետ բանակցությունների ընթացքում:

«Մենք գիտենք, թե որքան դժվար են ընթացել ԵՏՄ-ին անդամակցելու մեր բանակցությունները, որքան զգացմունքային եւ խիստ էր նախագահը պաշտպանում Ղրղզստանի շահերը: Կցանկանայի նշել, որ այս տարի Ռուսաստանն է նախագահում ԵՏՄ-ում, եւ մենք ամեն ինչով ձեզ այդ գործընթացում կաջակցենք»,- ասել է Պուտինը:

Նա նշել է, որ հատուկ գործիքներ են ստեղծվել ԵՏՄ-ին Ղրղզստանի ինտեգրումը հեշտացնելու համար: