Հոկտեմբերի 22-24-ը Երևանում տեղի է ունենալու Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը, որի կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարությունը և «Եվրասիական գործընկերության միջազգային ֆորում» հասարակական կազմակերպության և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը:

Համաժողովը անց է կացվում երրորդ տարին անընդմեջ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ: Այս համաժողովի անցկացմանը և գաղափարին աջակցում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Չինաստանի, Քաթարի, Հարավային Կորեայի, Իրանի, Հնդկաստանի և այլ երկրների կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, գործարար շրջանակների և փորձագետների համայնքի, համաշխարհային նշանավոր ընկերությունների ղեկավարներ:

Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի աշխատանքը զուգորդված է «Եվրասիական տնտեսական շաբաթի» միջոցառումների հետ՝ խոշորագույն միջազգային գործնական համաժողովի ԵԱՏՄ տարածության վրա, ինչն ընդլայնում է փոխադարձ հնարավորությունները՝ բիզնեսի փոխշահավետ երկխոսության և ազգային ու վերազգային մակարդակի կարգավորիչների համար:

Պլենար նիստ. «ԵԱՏՄ երկրների պոտենցիալ ունակությունները և տեխնոլոգիական բեկումը» կկայանա 2018 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին:

 Բանախոսների թվում են՝ 

Vesti.am / Astghik Hovhannisyan

Տիգրան Սարգսյան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ 

Vesti.am/ Astghik Hovhannisyan

Արա Աբրահամյան «Եվրասիական գործընկերության միջազգային ֆորում» հասարակական կազմակերպության, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան

 glazev

Սերգեյ Գլազև Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական

Vesti.am/ Astghik Hovhannisyan

Մհեր Գրիգորյան Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար
ԵԱՏՄ կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ,

Картинки по запросу министр Правительства Москвы Владимир Петросян

Մոսկվայի կառավարության նախարար Վլադիմիր Պետրոսյանը:

Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի աշխատանքին կմասնակցի ԱՄՆ-ից ներկայացուցչական պատվիրակություն, մասնավորապես՝ Ռուդոլֆ Ջուլիանին՝ ԱՄՆ նախագահի խորհրդականը, Նյու Յորքի նախկին քաղաքապետը:

Համաժողովի շրջանակներում կկայանա տվյալների բորսա՝ գործնական շրջանակների ներկայացուցիչների համար, ինչպես նաև պլենար նիստեր և կլոր սեղաններ, այդ թվում.

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:30-ին կմեկնարկի Կլոր սեղան՝ նվիրված Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների զարգացման և ամրապնդման հարցերին (կազմակերպիչ՝ Ռուսաստանի հայերի միություն):

Դրա աշխատանքներում կմասնակցեն գործարար շրջանակների և փորձագիտական համայնքների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների, Հայաստանի սահմանամերձ շրջանների և համայնքների ղեկավարները:

Հատուկ Կլոր սեղանի աշխատանքին մասնակցելու համար հրավիրվել են տասնյակ գործարարներ Ռուսաստանից, որոնք ծնունդով Հայաստանի սահմանամերձ շրջաններից են: Այս թեմայի առաջին լայն քննարկումը կայացել է Մոսկվայում՝ այս տարվա հուլիսի 8-ին, առաջին համաժողովին, որը նվիրված էր Հայաստանի սահմանամերձ շրջանների զարգացմանը նպաստող հարցերին՝ կազմակերպված Ռուսաստանի հայերի միության կողմից: Դրան մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը և Հայաստանի կառավարության այլ ներկայացուցիչներ:

Ակնկալվում է Տավուշի մարզի մարզպետ Վահե Ղալումյանի, ծնունդով Հայաստանի սահմանամերձ համայնքներից, այժմ սփյուռքում գործարարությամբ զբաղվող գործարարների ելույթները և այլն:

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ից, Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ, Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի շրջանակներում կկայանա գիտական նիստ՝ հայազգի ականավոր գիտնականների մասնակցությամբ: Մոդերատորն է Արտյոմ Օգանովը:

Օգանովն աշխարհում ամենից շատ մեջբերվող տեսաբան-բյուրեղագետ, հանքագետ, քիմիկիոս, ֆիզիկոս, նյութագետ է:

Արտյոմ Օգանովը (Սկոլտեխ) առավել հայտնի է նոր նյութերի համակարգչային դիզայնի ստեղծման աշխատանքներով և բյուրեղային կառուցվածքների կանխատեսումներով, բարձր ճնշման դեպքում նյութերի վիճակի ուսումնասիրությամբ (մասնավորապես՝ Երկրի և մոլորակների ընդերքներում):

Օգանովի մշակած բյուրեղային կառույցների կանխատեսման արդյունավետ էվոլյուցիոն մեթոդը դրվել է մի ծրագրի հիմքում, որի լատիներեն հապավումը հնչում է որպես USPEX (Universal Structure Prediction: Evolutionary Xtallography) (УСПЕХ, Հաջողություն):

«USPEX»-ն այսօր օգտագործում է մոտ 4000 հետազոտող ամբողջ աշխարհում:

2010 թվականին 34 տարեկանում նա դարձել է Նյու Յորք նահանգի համալսարանի՝ Սթոուն Բրուքի պատմության մեջ ամենաերիտասարդ պրոֆեսորը:

2005 թվականից ավելի քան 10 անգամ եղել է հրավիրված պրոֆեսոր Իտալիայի, Ֆրանսիայի, Չինաստանի ամենատարբեր համալսարաններում:

2011 թվականին «Forbes» ամսագիրը Արտյոմ Օգանովին ներառել է ամենահաջողակ ռուսաստանցի գիտնականների ցանկում, որոնք աշխատել են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում:

Կլոր սեղանի խոսնակների թվում է պրոֆեսոր Հարություն Ավետիսյանը՝ ՌԴ Համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրենը և հայտնի ռուս գենետիկ պրոֆեսոր Սուրեն Զաքյանը (Գենետիկայի և բջջաբանության ինստիտուտ):

Արա Աբրահամյանի ելույթից.

«Հայաստանը ԵԱՏՄ երկրներից ամենափոքրն է: Բայց նույնիսկ նման փոքր երկիրը դառնում է հսկայական, և նրա հնարավորությունները մեծանում են, եթե հաշվի առնենք հայկական սփյուռքի ներուժը: Կցանկանայի նշել, որ այս տարի առաջին անգամ մեր համաժողովի շրջանակում կանցկացվի գիտական նստաշրջան` աշխարհահռչակ սփյուռքահայ գիտնականների մասնակցությամբ: Համոզված եմ, որ այս և մյուս նիստում ներկայացված զեկույցները և գիտական հետազոտությունները, պանելային քննարկումները և կլոր սեղանները, մեծ հետաքրքրություն կառաջացնեն բիզնես համայնքի ներկայացուցիչների շրջանում»:

 Vesti.am / Astghik Hovhannisyan

Արա Աբրահամյան «Եվրասիական գործընկերության միջազգային ֆորում» հասարակական կազմակերպության նախագահ, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան. «Մենք ստեղծում ենք այս համաժողովը որպես ընդհանուր տնտեսական սիրտ, որը Եվրասիական տնտեսական ընկերակցության անդամներին և բոլոր երկրներին կապահովի ներդրումներով, գաղափարներով և ծրագրերով: Այս միասնական տնտեսական օրգանիզմի ստեղծման գործընթացն  արդեն իսկ սկսվել է:

Եվրասիան սկսում է  զգալ իրեն ոչ միայն որպես աշխարհագրական, այլ նաև միասնական տնտեսական տարածաշրջան է. ինչպես հսկայական կենդանի օրգանիզմ, որի յուրաքանչյուր օրգան պետք է  առողջ լինի և փոխգործակցի մյուսների հետ»:

Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի  բոլոր միջացառումները անց են կացվում «Մերիդիան» էքսպո-կենտրոնում (ք. Երևան, Ոսկերիչների փողոց, տուն 1)

ԶԼՄ-ի հավատարմագրում՝ 06074 44 74 կամ [email protected]

Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի աշխատանքի ժամերն են 10:00-18:00

Մասնակիցների գրանցումը ժամը 8:30-ից («Մերիդիան» էքսպո-կենտրոն)

Հասնելու քարտեզը՝ http://www.meridianfez.com/en/contact

Ծրագիրը՝ www.ereforum.org

Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովների առաջին և երկրորդ նստաշրջանների ելույթներից

Vesti.am / Astghik Hovhannisyan

Դենիս Մանտուրով ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար. «Ինտեգրացիոն օրակարգի բոլոր հարցերի շուրջ մեր երկրների միայն համակարգված գործողությունները թույլ կտան մեզ միաժամանակ առաջ մղել Միության երկրների արդյունաբերությունը: Համոզված եմ, որ ձեռք բերված փոխգործակցության մակարդակը, ի վերջո, կհանգեցնի ԵԱՏՄ-ի շրջանակներում նոր ազգային չեմպիոնների առաջացմանը, որոնք ունակ են գլոբալ շուկաներում համաշխարհային տեխնոլոգիական առաջնորդներին սեղմել»:

German Gref

Գերման Գրեֆ  «Խնայբանկ» Հանրային բաժնետիրական ընկերության ղեկավար.

«Հայաստանի տնտեսությունը ներդրողներին չի գրավի, եթե այն մնա առանձնացված: Հայաստանը կարիք ունի շատ արդյունավետ պետական կառավարման և բիզնեսի շատ պարզ ռեժիմ: Հայաստանի կառավարությունը պետք է լինի ԵԱՏՄ-ում ամենաարագը և ճարպիկը: Եթե հանրապետությունն ապահովվի հարմարավետ մուտք Եվրասիական միության մյուս բոլոր շուկաներ,  ապա ներդրողներին մեկ կլինի՝ որտեղ բիզնես հիմնել՝ Ռուսաստանում, Ղազախստանում կամ Հայաստանում:  Եթե այստեղ բիզնեսի համար իդեալական պայմաններ լինեն, ներդրողները կընտրեն Հայաստանը »: