Ղրղզստանի նախագահը կարծում է, որ երկրի գլխավոր և կարևորագույն խնդիրներից մեկը, որը ծառացած է պետության առջև, երեխաների կրթության որակի և հեղինակության բարելավումն է: Այդ մասին Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել է կրթության ոլորտի աշխատողների տոնի առթիվ հանրապետության ուսուցիչներին ուղղված իր ուղերձում:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հանրապետության կրթական համակարգի գլխավոր խնդիրը դպրոցական և բարձրագույն կրթության որակի բարձրացումն է:

Նա խոսք է տվել, որ պետությունը ջանքեր կգործադրի, որպեսզի ապահովի ուսուցիչների և դասախոսների համար արժանավայել պայմաններ:

Վեց միլիոն բնակչություն ունեցող Ղրղզստանում  ավելի քանի 2000 դպրոց կա, որոնց մեծ մասը հեռավոր գյուղերում են: Նախկինում երկրի իշխանությունները նշել են, որ մզկիթների և մեդրեսեների (մահմեդական հոգևոր կրթարաններ) թիվը երկրում գերազանցել է պետական դպրոցների և բուհերի թվին:

Աղբյուրը՝ vesti.am