Հայաստանում է Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբարհամյանը: Vesti.am-ի հետ զրույցում Աբրահամյանը խոսեց իր այցի նպատակների, առաջիկայում իր կողմից իրականացվող ծրագրերի մասին՝ առանձնացրեց «Արարարտյան ալյանս» իստիտուտը, որը գիտական, հասարակական և քաղաքական համախմբման նպատակ ունի։ Նախատեսում է Հայաստանում ներդնել գույղատնտեսական և առողջապահական գերժամանակակից տեխնոլոգիաներ, ստեղծել թվային Հայաստան։ Փորձել է համագործակցել նաև պետական մարմինների հետ, սակայն հունվար ամսին հունիսի 3-4 ֆորումին մասնակցելու հրավերին ի պատասխան՝ պատկան կառույցներից հայտնել են, որ այդ օրերին զբաղված են լինելու։ Աբրահամյանն ընդգծում է՝ պատրաստ է համագործակցության՝ հանուն համախմբման։ Արտահերթ ընտորություններին ընդառաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանը խոսում էր թվանին Հայաստան ունենալու մասին։ Հիմա էլ վերահաստատում է՝ նախաձեռնությունն ընթացքի մեջ է։ Արա Աբրահամյանը վերահաստատեց՝ այս իշխանությունը պիտի հեռանա։