Հոկտեմբերի 5-7-ը` Երևանում Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի բացմանը, ելույթ ունեցավ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Ուրախ եմ Հայաստանում ողջունել մեր հարգարժան հյուրերին և մաղթել բարեհաջող աշխատանք: Լինելով վարչապետ՝ մեր գործընկերների ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել այն հնարավորությունների վրա, որոնք ունի Հայաստանը: Կարծում եմ, այս հարթակում կարելի է քննարկել այդ խնդիրները, մարտահրավերները, ինչպես նաև հեռանկարները: Հայաստանը, լինելով ԵԱՏՄ երկիր, այսօր կարող է լավ հարթակ լինել մեր ընկերների համար և դիտվել ոչ միայն ներհայաստանյան շուկա, այլև հարթակ՝ մեր հարևան Իրանի հետ հարաբերությունների զագացման համար:

Մոտ ժամանակներս կավարտենք Իրանի հետ ազատ տնտեսական գոտու կազմակերպման հարցերը և իրանական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք կբերենք սահմանին հատուկ ռեժիմով աշխատելու համար: Հայաստանն այսօր ունի GSP և GSP+ արտոնյալ ռեժիմ ԵՄ ու եվրոպական երկրների հետ աշխատելու համար:

Կարծում եմ, ճիշտ կլինի հնարավորության դեպքում քննարկել նաև այդ հնարավորությունները, մեր երկրների մասնակցությունն այդ աշխատանքներին:

Ինչ վերաբերում է Հայ-ռուսական միջտարածաշրջանայն 6-րդ համաժողովին,  ցանկանոմ եմ ամրագրել բոլոր միջպետական մակադակներում համագոծակցության բարձր մակարդակը: Միաժամանակ պետք է նշել, որ ներուժը դեռևս լիովին չի օգտագործվում: Բացի այդ, ներուժը շատ ավելին է, քան այսօր կա:

Մենք մեծ աճ ենք նկատում ԵԱՏՄ բոլոր երկրների հետ ապրանքաշրջանառության ոլորտում, այդ թվում ներմուծման, արտահանման, զբոսաշրջության ոլորտներում, ինչին նպաստել է նաև Ռուսաստանի քաղաքացիների՝ ներքին անձնագրերով Հայաստան այցելելը:

Կարծում եմ, քննարկման թեմաները բազմազան են: Բոորին ցանակնում եմ մաղթել բարեհաջող աշխատանք և ցանկանում եմ, որ դուք զգաք համն ու բույրը մեր յուրօրինակ և ֆանտաստիկ երկրի:

Բոլորիդ մաղթում եմ բարձր տրամադրություն»: