Մաքսային կարգավորման ոլորտի օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության տարածք ապրանքների ներմուծմանը եւ տոկոսադրույքով ավելի ցածր են գործող մաքսային սակագներից, կնպաստեն ԵՏՄ միասնական շուկայում ավելի արդարացի մրցակցությանը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայատարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

«Այսօր մենք օրինագիծ ենք քննարկում, որը կլրացնի մաքսային կարգավորման ոլորտում մեր օրենսդրությունը: Վերջերս հանդիպել եմ Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի հետ եւ խոսել այն մասին, թե ինչպես անենք, որ մաքսային ընթացակարգերն ավելի արդիական եւ արդյունավետ լինեն: Դա հնարավոր անել այն դեպքում, եթե ապրանքը ԵՏՄ տարածք է բերվել գործող մաքսային սակագնի տոկոսադրույքից ցածր»,- ասել է նա:

«Արգելքների կիրառման կարգը լրացուցիչ կորոշվի կառավարության որոշմամբ: Նախատեսվում է, որ կառավարությունը նաեւ կորոշի այդ օրենսդրության պահպանման վերահսկողության իրավասու մարմնին: Հույս ունեմ, որ այս ամենը կնպաստի ԵՏՄ միասնական շուկայում արդարացի մրցակցությանը»,- հավելել է վարչապետը: