Երևանում մեկնարկել է Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովը, որի ընթացքում ասուլիսով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը:

«Եվրասիական միությունը տարեցտարի ուժեղացնում է իր նշանակությունը գլոբալ ենթատեքստում: Այսօր կարելի է վստահորեն խոսել այն մասին, որ ինտեգրացիոն գործընթացները դրական են ազդում ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների տնտեսությունների վրա: Այդ ծավալի հաշվին միության անդամ երկրներում ՀՆԱ-ն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ավելացել է շուրջ 2 տոկոսով: Արդյունաբերության աճը կազմել է 2.6 տոկոս: Ղրղզստանում այն կազմել է 6.4 տոկոս, Հայաստանում՝ 5.9, Ղազախստանում՝ 4.3: Մենք և Բելառուսը չենք հասնում այդ ցուցանիշին՝ 1.5 և 1 տոկոսով»,-ասել է Մանտուրովը:

Մանտուրովի խոսքով՝ մասնակից երկրներն աշխատանքներ են տանում եվրասիական ցանցում միասնական արդյունաբերական արտարդություն հիմնելու համար, ինչը թույլ կտա կարևոր քայլեր ձեռնարկել ԵԱՏՄ անդամ երկրների շրջանում ոլորտային հաշվեկշռի հաստատմանը: