Ռուսաստանի տարածքում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից մատակարարվող որոշ կարգի ապրանքների շրջանառության արգելքի մասին օրինագիծը Պետդումա է ներկայացվել, փոխանցում է ՌԲԿ–ն։

Եթե այն ընդունվի, կառավարությունն իրավասու կլինի արգելելու երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների շրջանառությունը, որոնք տարբերվում են ԵՏՄ–ում ընդունված կանոններից։ Խոսքն առաջին հերթին այն ապրանքների մասին է, որոնք ներմուծելիս մաքսատուրքը վճարվել է ԵՏՄ մաքսային սակագներից տարբերվող տոկոսադրույքով։

Փոփոխությունները կօգնեն որոշ կարգի ապրանքների շրջանառության արգելքի վերահսկողության արդյունավետության մեծացմանը եւ ապրանքների շրջանառության միասնական պայմաններ ստեղծել՝ անկախ դրանց մատակարարման եղանակներից, գործարքների տեսակներից եւ այլ գործոններից։

Օրինագիծը կազմել է Ֆինանսների նախարարությունը, այն փետրվարի սկզբին արժանացել է օրենսդրական գործունեության կառավարական հանձնաժողովի հավանությանը։ Դաշնային պաշտոնյաներից մեկը նշել է, որ օրինագծի գլխավոր նպատակը Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից ապրանքների վաճառքի արգելքն է։

Աղբյուրը՜  ՌԲԿ: