ԵՏՄ-ն ծրագրում է միության երկրների համար համընդհանուր վերաապահովագրման համակարգ ստեղծել, որի միջոցով ապահովագրական ընկերությունները կկարողանան կիսել իրենց «բաժին» ռիսկերի մի մասը։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով «ԵՏՄ տարածքում վերաապահովագրման տարողունակության ստեղծելու եւ տրանսսահմանային վերաապահովագրման պատնեշները չեզոքացնելու կոնցեպցիային»։

Համաձայն կոնցեպցիայի՝ ԵՏՄ-ն պատրաստվում է ստեղծել պետական վերաապահովագրական կամ տրանսսահմանային ընկերություն՝ մասնավոր- պետական գործընկերության եւ ապահովագրական շուկայի կոմերցիոն մասնակիցների հիման վրա:

Տվյալ ընկերությունը կընդունի ռիսկերը, «որոնց վերաապահովագրումը ցանկացած պետության ներսում անհնարին կամ աննպատակահարմար է»։ Բացի այդ, ընդհանուր վերաապահովագրական տարողունակությունը կընդունի աղետալի բնույթի ռիսկերը, որը պահանջում է առավել ընդլայնված տարածքային տեղաբաշխում։

Ինչպես հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության բաժնի պետ Տիգրան Դավթյանը՝ նմանատիպ գործողությունները կօգնեն մասնակիորեն լուծել վերաապահովագրական տարողականության պակասի խնդիրը, ինչպես նաեւ նվազեցնել արժույթային ռիսկերը։