Հոկտեմբերի 14-ին, Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի ընթացքում մի շարք փաստաթղթեր ստորագրվեցին, այդ թվում՝ ՌԴ Ռոստովի շրջանի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին։ Ինչպես նաև փաստաթղթեր ստորագրվեցին Կլաստերների և տեխնոլոգիական պարկերի ասոցիցաիայի և ՀՀ Նորարարության և արդյունաբերության զարգացման հիմնադրամի միջև՝ համագործակցության վերաբերյալ: