Մայիսի 27-29-ը, Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիայի ժողովուրդների Ասամբլեայի առաջին համագումարը, որն իր շուրջն է համախմբել ավելի քան 2500 մասնակցի՝ 60 երկրից:

Համագումարին «Բարեկամության դեսպան» պարգևի է արժանացել Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը: Նույն պարգևին են արժանացել նաև «Մշակույթների երկխոսություն-մեկ աշխարհ» միջազգային բարեգործական հիմնադրամի նախագահ Ռուսլան Բայրամովը, Յակուտիայի Հանրապետության ղեկավար Եգոր Բորիսովը, «Ռուս-չինացի» գործարար համագործակցության կենտրոնի տնօրեն Վան Դանձինը, «Մեր Սերբիա» հայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավար Մլադջան Ջորջևիչը, Ռուս-հրեական կոնգրեսի փոխնախագահ Հերման Զախարյաևը, Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը, կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան, Ֆրանկո-ռուսական երկխոսության ասոցիացիայի փոխնախագահ Բեռնար Լոզեն, «Խաղաղության ռուսական հիմնադրամ» միջազգային հասարակական հիմնադրամի նախագահ Լեոնիդ Սլուցիկին, «Ճանաչենք Եվրասիան» իտալական ասոցիացիայի նախագահ Անտոնիո Ֆալլիկոն, «Քաղաքակրթությունների երկխոսություն» Համաշխարհային հասարակական ֆորումի նախագահ Վլադիմիր Յակունինը: