Երեւանը շատ լավ հարթակ կարող է դառնալ` ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ երկխոսություն սկսելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրացիայի ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը Երեւանում տեղի ունեցող «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի շրջանակներում:

Փոխվարչապետը մանրամասն խոսել է տնտեսական ճգնաժամի հետեւանքնրի եւ 2015-16-ին ռուսական ռուբլու դեւալվացիայի մասին: Գաբրիելյանի խոսքով` Հայաստանի համար այդ տարիները հեշտերից չէին, եւ դրանք համընկան ԵՏՄ մուտքի հետ: Գաբրիելյանը հիշեցրել է, որ այդ իրադարձությունները հասարակությունում բուռն բանավեճերի տեղիք տվեցին, եւ գնահատականները եւս տարբեր էին: Սակայն նա վստահեցրել է, որ իրականացված վերլուծությունները վկայում են այն մասին, որ եթե ԵՏՄ մուտքը չլիներ, Ռուսաստանում տնտեսական իրադարձություննրի հետեւանքները ամենավատ ազդեցությունը կունենային:

Նրա խոսքով` Հայաստանի համար հատկապես կարեւոր է այն հանգամանքը, որ ԵՏՄ-ում նախատեսված չորս կետերից մեկը` ապրանքները, ծառայությունները, կապիտալներն ու աշխատաշուկան, արդեն վաղուց գործում են: Հենց հայ աշխատանքային ներգաղթյալների միջոցով են հանրապետությունում դրամական փոխանցումներ լինում: Սակայն, արձանագրել է Գաբրիելյանը, 2015-ին գումարային հոսքը կտրուկ նվազել է` ՀՆԱ մոտ 5%  տոկոսը, ինչն էլ լուրջ խնդիրների է հանգեցրել: «Երկրորդ սառնարանի կամ երրորդ հեռուստացույցի վրա մարդիկ արդեն գումար չեն ծախսում», – կատակել է փոխվարչապետը` հավելելով, որ ռուբլու արժեզրկման հետ կապված` արտահանման հետ խնդիրներ են եղել: Միայն կես տարի անց առեւտրական հարաբերությունները սկսել են քիչ թե շատ կարգավորվել:

Ինչպես նշել է Գաբրիելյանը` ռուբլու դեւալվացիայի հետեւանքները շարունակում են իրենց ազդեցությունն ունենալ: Դրանք ազդել են էլեկտրաէներգիայի գների վրա: Դրա հետ մեկտեղ նա Հայաստանում գազի գների նվազում է արձանագրել: «Մեզ մոտ այն ավելի ցածր է, քան այն երկրներում, որոնք ԵՏՄ կազմում չեն: Այդ տեսանկյունից ձեռքբերումներն ակնհայտ են», – նշել է նա` հավելելով, որ Ռուսաստանից ներկրումը սկսել է մեծանալ: Բիզնեսն ավելի հեշտությամբ է առեւտրով զբաղվում Ռուսաստանի, բելառուսի եւ Ղազախստանի հետ: «2015-16-ին ԵՏՄ երկրների միջեւ առեւտուրը նվազել է եւ այժմ ծավալները վերականգնվում են: Կարծում եմ, որ 2-3 տարվա ընթացքում կվերադառնանք նախանցյալ տարվա ծավալներին: Որպես տնտեսական ծրագիր` ԵՏՄ-ն մեծ պոտենցիալ ունի եւ տնտեսական հարաբերությունների տեսանկյունից արդեն արդյունք է տվել», – վստահեցրել է Վաչե Գաբրիելյանը:

Փոխվարչապետը հիշեցրել է, որ ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ համագործակցության վերաբերյալ ակտիվ բանակցություններ են ընթանում, եւ Հայստանն այդտեղ գլխավոր դերում է:

Խոսելով ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին` փոխվարչպաետը նշել է, որ տնտեսական համագործակցության նման ծավալ, ինչպես նախատեսվում էր ԵՄ-ի հետ նախորդ համաձայնագրում, արդեն չի լինի, քանի որ Հայաստանը մտել է ԵՏՄ: Սակայն Վաչե Գաբրիելյանն ընդգծել է, որ եվրոպական շրջանակները հետաքրքություն են ցուցաբերում Ռուսաստանի եւ ԵՏՄ այլ անդամների հետ առեւտրական համգործակցությունը վերականգնելու հարցում: Գաբրիելյանի խոսքով` համագործակցության հստակ ձեւաչափեր դեռեւս գյություն չունեն, բայց հետաքրքրվածություն կա: «Մենք հույս ունենք, որ հնարավորություն կլինի քննարկել այն ձեւաչափերը, որտեղ Հայաստանը տնտեսական հարաբերությունների հարթակ կարող է հանդիսանալ», – նշել է Վաչե Գաբրիելյանը: