Հայաստանի կառավարությունը վավերացման է ներկայացրել 2014 թվականի մայիսի 29-ին ստորագրված «Ղրղզստանի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին միանալու պայմանագրի որոշակի դրույթների կիրառման մասին» արձանագրությունը: Համապատասխան որոշումը կայացվել է ՀՀ կառավարության՝ մարտի 29-ի նիստին: Նախագիծը ներկայացրել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Ըստ նրա՝ մասնավորապես, ուժի մեջ է մտնում Պայմանագրի 8-րդ հոդվածի 1-ին կետը, որը սահմանում  է ներմուծման մաքսատուրքերի (համարժեք գործառնություն ունեցող այլ մաքսատուրքերի, հարկերի եւ վճարումների) գումարների ավելագրման, բաշխման եւ դրանց՝ ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջե որպես եկամուտ փոխանցման կարգը:

Յուրաքանչյուր անդամ պետության համար ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը սահմանված են հետեւյալ կերպ. Հայաստանի համար՝ 1,22 տոկոս, Բելառուսի համար՝ 4.56 տոկոս, Ղազախստանի համար՝ 7.055 տոկոս, Ղրղզստանի համար` 1.9 տոկոս, Ռուսաստանի համար՝ 85.265 տոկոս: