Մոսկվայում այսօր կայացել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի վարչությունից:

Նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել են ԵԱՏՄ անդամ–պետություննների միջև ինտեգրացիոն գործընթացների խորացմանն ուղղված շուրջ երկու տասնյակ հարցեր, որոնց մեծ մասը նախատեսվում է քննարկել ս.թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵՏՀ Բարձրագույն խորհրդի նիստին ԵԱՏՄ անդամ–պետությունների ղեկավարների կողմից:

Աղբյուրը՝ Vesti.am