Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովին կմասնակցի ժամանցային բջջային և սոցիալական մեդիայի ոլորտի հիմնադիրներից մեկը հանդիսացող, EMI New Media, Moviso, Mobilium Global ընկերությունների, Mobile Entertainment Forum-Americas բջջային արտադրական խմբավորման հիմնադիր, բջջային երաժշտական ինդուստրիայի պիոներ Ռալֆ Սայմոնը:

Նրան հաճախ նորարար և մարգարե են անվանում: Սայմոնը հիմնադրել է ռինգտոն ծառայությունների աշխարհում առաջին միջազգային ծառայությունը՝ Moviso-ն:  Նրա  Mobilium Global ընկերությունը առաջատար փորձագետ է հանդիսանում աշխարհի զարգացող երկրներում բջջային սոցիալական լրատվամիջոցների, շարժական առողջապահության, ինչպես նաև բջջային խաղերի, վիրտուալ իրականության, գլոբալ բջջային բիզնեսի ռազմավարությունների ոլորտում:

Mobilium-ը նաև օժանդակում է աշխարհի կարևորագույն սթարթափերին և կորդինացնում է ապագայի տեխնոլոգիաների զարգացմանը միտված մի շարք միջոցառումներ և հանդիպումներ, այդ թվում՝ապագայի տեխնոլոգիաներին նվիրված The Pioneers փառատոնը Վիեննայում, The African Leadership Network-ը Աֆրիկայում, Բջջային արդյունաբերության ասոցիացիան (CTIA) Լաս Վեգասում, All That Matters ամենամյա թվային և բջջային տեխնոլոգիաների կոնֆերանսը Սինգապուրում և DLD նորարությունների փառատոնը Թել Ավիվում: Նա բջջային հավելվածների համաշխարհային ամենահեղինակավոր մրցույթներից մեկի՝ ՄԱԿ-ի Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխության (World Summit Awards) ժյուրիի և վարչության անդամ է: Սայմոնը նաև հայտնի է որպես ականավոր խոսնակ, մոդերատոր, ինչպես նաև սթարթափերի և ինովացիոն նախաձեռնությունների հովանավոր:

Երանում նա կմասնակցի հոկտեմբերի 15-ին համաժողովի շրջանակում կայանալիք կլոր սեղանին: Թեման՝ տեխնոլոգիական համագործակցության հեռանկարները: