«Հայաստանը ձգտում է դառնալ Եվրասիական տնտեսական միության, իսկ ապագայում նաև ողջ Կենտրոնական Ասիայի տեխնոլոգիական և ֆինանսական կենտրոն։ Վերածվել Նոր Մետաքի ճանապարհի «դարպասի»:

Այսօր ելույթ ունենալով Երևանում Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի բացմանը՝ ասաց ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի նախաձեռնող և համակարգող խորհրդի նախագահ Արա Աբրահամյանը:

Նա նշեց, նորարարությունները, ինտեգրացիան և ոչ ստանդարտ մտածողությունը Հայաստանը կդարձնեն Եվրասիական տնտեսական միության եռանդուն և բարգավաճ խաչմերուկ:

Նաև հավալեց,  որ չնայած Հայաստանը տարածքով փոքր է և հարուստ չէ բնական պաշարներով՝ այն հարուստ է իր հնադարյան մշակույթով, կիրթ և աշխատասեր ժողովրդով, վառ և տաղանդավոր երիտասարդներով, ինչպես նաև հայկական սփյուռքի տնտեսական և գիտատեխնիկական ռեսուրսներով:

«Համաժողովին նույն սեղանի շուրջ մենք համախմբում ենք ներդրողների, գործարարների, գիտնական-գյուտարարների և կառավարության ներկայացուցիչների՝ բյուրոկրատական գործընթացը նվազեցնելու և առավել համարձակ ու առաջատար նորարարությունների, ներդրումների և համատեղ տնտեսական նախաձեռնությունների համար կանաչ լույս ապահովելու նպատակով»,-ասաց Արա Աբրահամյանը՝ հույս հայտնելով, որ համաժողովը կկարողանա օգտագործել տնտեսությունը հակամարտությունների լուծման համար:

Համաժողովը կշարունակվի մինչև հոկտեմբերի 7-ը: Առաջին համաժողովը կայացել է անցյալ տարի Երևանում, ներկա է եղել 37 երկրի ավելի քան 800 մասնակից: Աբրահամյանի խոսքով, այս համաժողովին կան էլ ավելի շատ հյուրեր:

panorama.am